Հայ

Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային N2 պետական քոլեջը` ի թիվս 12 փորձարարական քոլեջների, ներառվել է Եվրոպական Միության ոլորտային քաղաքականության աջակցության ծրագրի 2007թ. և 2009թ. գործողությունների պլանի համաձայն Հայաստանին տրամադրվող բյուջետային աջակցության  շրջանակում իրականացվող «2007 թվականի գործողությունների ծրագրի ներքո ոլորտային քաղաքականության աջակցության ծրագիր` ուղղված աղքատության կրճատմանը` ՄԿՈՒ ոլորտներում բարեփոխումների իրականացման միջոցով» 1-ին և «Մասնագիտական կրթության ուսուցման բարեփոխման շարունակություն և զբաղվածության հայեցակարգի մշակում» 2-րդ ծրագրերում:

Վերը նշված ծրագրերի շրջանակներում քոլեջը հիմնովին վերանորոգվել է, նյութատեխնիկական բազան նորացվել է, բարեփոխվել է կառավարման համակարգը:

Քոլեջը ներառվել է նաև ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող ՄԿՈՒ ծրագրի մեջ, որի շրջանակում ձեռք է բերվել նոր գույք: Շենքը ամբողջությամբ վերանորոգվել է, վերականգնվել է ջեռուցման համակարգը, տանիքը, հարստացել է նյութատեխնիկական բազան:

Նշված ծրագրի միջոցներով քոլեջին տրամադրվել է ժամանակակից վարսավիրական կաբինետ և գույք, համակարգչային տեխնիկա, ինչպես նաև տրամադրվել է դասասենյակային կահույք, էլեկտրական սարքավորումներ, գրասենյակային կահույք, առաջին բուժօգնության, քիմիայի լաբորատորիա, ֆիզիկայի լաբորատորիա: Քոլեջը համալրվել է մարզական գույքով, խոհանոցային գույքով, ինտերակտիվ լսարանով, լինգաֆոնային կաբինետով:

Եվրոպական Միության ոլորտային քաղաքականության աջակցության ծրագրի արդյունքում զգալի բարեփոխումներ են կատարվել ուսումնական գործընթացի, նյութատեխնիկական բազայի հարստացման և սոցիալական համագործակցության գործընթացներում:

Ուսուցումը քոլեջում կազմակերպվում է ժամանակակից ձևերով ու մեթոդներով` հիմք ունենալով ավանդական մեթոդների լավագույն և արդարացված տարբերակները:

Ուսուցման ժամանակակից ձևերից պետք է նշել «մոդուլային ուսուցումը», որը ուսանողների մոտ գիտելիքների, հմտությունների շնորհիվ կարողություններ է ձևավորում, որի արդյունքում էլ շրջանավարտն իր տեղն է գտնում աշխատաշուկայում:

Զարգացել է սոցիալական համագործակցությունը շահառուների հետ` պրակտիկաների կազմակերպման, առաջավոր փորձի փոխանակման ուղղությամբ: Ուսանողների արտադրական պրակտիկան, որպես կանոն, անցկացվում է տարբեր կազմակերպություններում` կնքված պայմանագրերի հիման վրա:

Ուսուցումը քոլեջում կազմակերպվում է բարձր որակավորում ունեցող դասախոսական անձնակազմի կողմից : Վերջին հինգ տարիների ընթացքում քոլեջի ղեկավար և դասախոսական անձնակազմը վերապատրաստվել է, որն օգնում է կատարելագործել նրանց կառավարչական և մասնագիտական հմտությունները:

Ընդունելության քննություններ չկան: Ընդունելությունը մրցույթային է:

Քոլեջի լավ և գերազանց առաջադիմությամբ շրջանավարտները առանց ընդունելության քննությունների կարող են ընդունվել պետական և հավատարմագրված բոլոր բուհերի  2-րդ կուրսեր:

Ուսուցումը քոլեջում կազմակերպվում է ժամանակակից ձևերով ու մեթոդներով` հիմք ունենալով ավանդական մեթոդների լավագույն և արդարացված տարբերակները:

Քոլեջը ժամանակակից վերանորոգված է, ջեռուցվում  է, հագեցած է ժամանակակից  գույքով, տեխնիկայով, համակարգչային սարքավորումներով: Քոլեջն ունի ինտերակտիվ լսարաններ, հարուստ գրադարան: